Բաժիններ՝

Եգիպտոսն սկսել է A321-ի պայթյունի վարկածի մասին սեփական հետաքննությունը

BBC-ի տեղեկություններով՝ Եգիպտոսն սկսել է վարկածի սեփական հետաքննությունը, որի համաձայն՝ Սինայում ռուսական ինքնաթիռի պայթյունի պատճառը եղել է դրանում տեղադրված պայթուցիկ սարքը:

Եգիպտացի բարձրաստիճան պաշտոնյան BBC-ի թղթակցին ասել է, որ երկրի հատուկ ծառայություններն ուսումնասիրում են բոլոր տարբերակները, թե ինչպես կարող էր պայթուցիկ սարքը հայտնվել ինքնաթիռի բեռնախցիկում:

Պաշտոնյայի խոսքով՝ քննիչներն ուսում նասիրում են Շարմ-էլ-Շեյծի օդանավակայանի բեռների տեղավորման բաժնի տեսահսկման սարքերի բոլոր ձայնագրությունները, սակայն չեն նկատել ոչ մի կասկածելի բան: Բացի այդ՝ նրանք հարցաքննում են օդանավակայանի աշխատակիցներին:

Ահաբեկչության դեմ պայքարի արևմտյան փորձագետները ենթադրում են, թե ինքնաթիռում պայթուցիկ սարք կարող էր տեղադրել, օրինակ՝ օդանավակայանի աշխատակիցը, որին կարող էին կաշառել ԴԱԻՇ-ի՝ Սինայում գործունեություն ծավալող ահաբեկիչները:

BBC- զրուցակցի խոսքով՝ մինչ աղետը եգիպտական անվտանգության ծառայության ուժերը խուզարկել են օդանավակայանի մուտքի մոտ միայն աշխատակիցների 20-30%-ին, հիմա խուզարկում են բոլորին՝ կանգնեցնում են ավտոմեքենաներն ու ստուգում պայթուցիկի առկայության փաստը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս