 
                        Վթար Ազատության պողոտայում
 
                                    Նոյեմբերի 7-ին, ժամը 18.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատության պողոտայում` «Նեպտուն» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Ազատության պողոտայի թիվ 24 շենքի մոտակայքում բախվել են «Օպել Օմեգա» մակնիշի 34 MC 251, «Օպել Աստրա» մակնիշի 34 UA 236 և «ԲՄՎ» մակնիշի 07 LL 720 պետհամարանիշներով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Օպել Օմեգա» մակնիշի ավտոմեքենայից տեղի է ունեցել գազի արտահոսք:
Հրշեջ-փրկարարները մինչ գազի բալոնի ամբողջական դատարկվելն իրականացրել են հերթապահություն:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        