Հայտնի երաժիշտ Սթինգի առանձնատունը
Il Palagio վիլլան երաժշտի ամենասիրած վայրն է հանգստի համար:
Սթինգն ունի մի շարք տներ ամբողջ աշխարհում` Իտալիայից մինչև ԱՄՆ: Բայց 16-րդ դարում կառուցված Il Palagio վիլլան նրա հավաքածուի գոհարն է:
Սթինգը գնել է Il Palagio-ն 1999թ., հերցոգ Սիմոն Վինչենցո Վելուտտի դի Սան Կլեմենտեից:
Բրիտանական էստրադայի աստղն այստեղ է անցկացնում իր հանգիստը, որտեղ նա ունի խաղողի և ձիթապտղի ընդարձակ դաշտեր, գինու մառաններ և մեղվանոց:
Սթինգը կապիտալ վերանորոգել է շենքը և տան առաջնային մասում կանգնեցրել է Բուդդայի 3-մետրանոց արձան: Ինչպես հայտնի է, Սթինգն արդեն 20 տարի է զբաղվում է յոգայով և վիլլայում առանձին վայր է հատկացրել` մեդիտացիայի համար:
Պատրաստեց Անի Գաբուզյանը