Բաժիններ՝

«Երեխան զանգում, ասում է՝ եկեք մաթեմատիկայի խնդիրս լուծեք». Ինչի համար են զանգահարում 911

ՀՀ Արտակարգ իրավիճակի ծառայության թեժ գիծը օրական 4000-6000 զանգ է ստանում: Այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում 2016թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, պատասխանելով ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հարցին, թե ի՞նչ տեսակի զանգեր են լինում, տեղեկացրեց, որ դրանք շատ բազմազան են:

«Հիմնականում դուռը փակվել է, կանչում են օգնության: 89 տարեկան տղամարդը զանգ է տալիս, ասում է՝ պետք է գաք պամպերսս փոխեք: Ամեն ինչ էլ ասում են: Ես զգում եմ, որ 911 ծառայությունը պետք է էնպես անենք, որ լինի բարի ծառայություն, մարդիկ զանգ տան և մերոնք գնան օգնության: Էլ չեմ ասում, որ փոքր երեխան զանգում, ասում է՝ եկեք մաթեմատիկայի խնդիրս լուծեք: Տարբեր տեսակի զանգեր կան»,- ասաց Ա.Երիցյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս