2016թ. Ամանորյա սեղանի ձևավորման լավագույն գաղափարները
Ամանորին պատրաստվելիս մեծ ուշադրություն դարձրեք տոնական սեղանի ձևավորմանը, քանի որ հենց դրա շուրջն է տեղի ունենում տոնակատարությունը: Այս ամենին պետք է նախօրոք պատրաստվել:
Ամանորյա սեղանը պետք է դրական և հաճելի մթնոլորտ առաջացնի: Նախքան սեղանի ձևավորման համար զարդարանքների գնումը, որոշեք գույնը:
Այս տոնի համար ավելի հարմար կլինեն կարմիր, կանաչ, կապույտ, երկնագույն, սպիտակ, ոսկեգույն, արծաթագույն գույները:
Իդեալական կլինեն այնպիսի զարդարանքները, որոնք շատ տեղ չեն զբաղեցնում սեղանի վրա: Դրանք կարող են լինել մոմեր և դեկորատիվ գնդեր, ուլունքներ, փայլազարդեր:
Մի մոռացեք սոճու և եղևնու ճյուղերի մասին: Դրանց բույրը կլրացնի տոնի մթնոլորտը:
Մեծ ուշադրություն դարձրեք սփռոցի ընտրությանը: Կարող եք համադրել 2 տարբեր գույնի սփռոցներ. սպիտակ և կարմիր, կապույտ և սպիտակ, կանաչ և նուրբ երկնագույն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը