Բաժիններ՝

«Հայֆիլմ»-ը վերադարձավ պետությանը

ՀՀ կառավարությունն այսօր նիստում պետությանը վերադարձրեց «Հայֆիլմ» կինոստուդիան:

Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը ներկայացրեց, որ գրությամբ ՀՀ վարչապետին է դիմել «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Խ. Ցոկոլակյանը, հայտնելով, որ համաձայն ՀՀ և «Արմենիա Ստուդիոս» ՓԲԸ-ի միջև 2005թ.-ի սեպտեմբերի 14-ին ստորագրած թիվ 321-Օ պայմանագրի, ընկերության կողմից իրականցվել են պայմանագրով պահանջվող ներդրումները և, մասնավորապես, մեծ ներդրումներ են կատարվել ֆիլմադարանի թվայնացման աշխատանքներում, և, լիազորված լինելով ընկերության բաժնետերերի կողմից, առաջարկել է Հայֆիլմի բաժնետոմսերը ետ վերադարձնել պետությանը՝ խնդրելով ՀՀ կառավարությանը՝ լուծել Հայաստանի Հանրապետության և «Արմենիա Ստուդիոս» ՓԲԸ-ի միջև 2005թ.-ի սեպտեմբերի 14-ին ստորագրած պայմանագիրը` «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՊՈԱԿ-ին ամրացված գույքն օտարելու մասին», փոխհատուցել Հայֆիլմի բաժնետերերին՝ ընկերությունում իրականացված սկզբնական ներդրումների չափով, ինչպես նախատեսված է պայմանագրով, նշելով, որ Հայֆիլմի բաժնետոմսերի այդպիսի փոխանցումը ՀՀ կառավարությանը կհանգեցնի բոլոր լիցենզիաների և ոչ նյութական ակտիվների փոխանցմանը իրավասու պետական մարմիններին:

«Հայֆիլմի» բաժնետերերի ժողովը որոշել է իրականացնել ընկերության վերակազմակերպում կինոստուդիայի և 100 % բաժնետոմսերը վերադարձնել պետությանը:

Նշենք, որ ՀՀ մշակույթի նախարարության կողմից իրականացվել է «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ-ին հանձնված թատերական դեկորացիաների (կինոբեմադրական միջոցների) և տեխնիկական միջոցների ուսումնասիրություն, որի վերաբերյալ կազմվել են եզրակացություններ:

Ըստ ներկայացված եզրակացությունների թատերական դեկորացիաները (կանանց և տղամարդկանց զգեստապահարանը (զգեստները)) մաշված, քրքրված են և օգտագործման համար պիտանի չեն, կահույքը հիմնականում կոտրված, մասնատված է, բեմական, բեմադրական պահեստից՝ 142 անուն (1092 հատ) կինոբեմադրական միջոցներից (ռեկվիզիտներից) առկա չեն 35 անուն (165 հատ) կինոբեմադրական միջոցներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս