Բաժիններ՝

Պայթյուն Ուկրաինայի Գերագույն ռադայի մոտ, կա 100-ից ավելի վիրավոր

Ուկրաինայի Գերագույն ռադայի մոտ ուժեղ պայթյուն է որոտացել: Ինչպես հայտնել է Կիևի միլիցիայի պետ Ալեքսանդրա Տերեշչուկան, անկարգությունների հետևանքով տուժել է մոտ 100 ուժային, հայտնում է ուկրաինական «112» ալիքը:

Ինչպես հաղորդել է TASS-ի թղթակիցը դեպքի վայրից, վիրավորներին չեն հասցնում տեղափոխել շտապօգնության մեքենաներով: Նրանց սկսել են տեղափոխել պարեկային ոստիկանության մեքենաներով:

«Ուկրաինայի Գերագույն ռադայի շենքի մոտ բախումների ժամանակ վիրավորվել է Ազգային գվարդիայի մոտ 50 զինծառայող, ովքեր ծառայում էին Կիևի կայազորի զորամասերում, նրանցից 4-ի վիճակը ծանր է: Ներկայում բոլորին ցուցաբերվում է բժշկական օգնություն»,- հայտնել են Ազգային գվարդիայի մամլո ծառայությունից:

Ուկրաինական «Աջ սեկտոր» կազմակերպության կողմնակիցները ավտոմեքենաներով փակել են Ռադա տանող երեք թաղամասերը: Հաղորդվում է, որ նրանք ոչ ոքի թույլ չեն տալիս գնալ այդ ուղղությամբ: Ոստիկանությունը ոչ մի քայլ չի ձեռնարկում, միայն ձգտում է կարգավորել երթևեկությունը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ուկրաինայի Սահմանադրությունում փոփոխությունների ավելի քան 3 հազար հակառակորդ բողոքի ցույցի է դուրս եկել խորհրդարանի շենքի մոտ:
Ռադան առաջին ընթերցմամբ այսօր ընդունեց Սահմանադրությունում ապակենտրոնացման մասին փոփոխությունները:

Այդ փոփոխություններին, որ առաջարկել էր Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, կողմ էր քվեարկել 265 պատգամավոր անհրաժեշտ 226-ի փոխարեն: Դեմ էր քվեարկել 87 խորհրդարանական:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս