Բաժիններ՝

Լեհական LOT ավիաընկերությունը վերադառնում է հայկական շուկա

«Արմենիա Միջազգային Օդանավակայաններ»-ի մամուլի ծառայությունից հայտնում են, որ 2016թ. հունվարի 1-ից լեհական LOT ավիաընկերությունը կվերսկսի Վարշավա-Երեւան-Վարշավա թռիչքների իրականացումը: Հաջորդ տարվա սկզբից LOT-ը կիրականացնի շաբաթական երեք չվերթ:

«Օդանավը Վարշավայից կժամանի յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի եւ ուրբաթ օրերին, Երեւանից կմեկնի երեքշաբթի, հինգշաբթի եւ շաբաթ օրերին: Բանակցությունների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ամառային ժամանակահատվածում չվերթների հաճախականությունը ավելացնելու շուրջ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս