Miss Lebanon Emigrant 2015 գեղեցկության մրցույթում հաղթել է հայազգի Սոֆյա Ինկլիզյանը
Վենեսուելայից հայուհի Սոֆյա Ինկլիզյանը հաղթող է ճանաչվել լիբանանյան Miss Lebanon Emigrant 2015 մրցույթում, որը տեղի է ունեցել օգոստոսի 27-ին Լիբանանի Dhour Shweir հանգստավայրում:
Մրցույթին մասնակցել է 13 տարագիր (էմիգրանտ) Լիբանանից: Հաղթողի թագի համար պայքարում էին աղջիկներ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Բելգիայից, Կանադայից, Բրազիլիայից, Գերմանիայից, Արգենտինայից ու այլ երկրներից: Սոֆյան ներկայացնում էր Վենեսուելան:
Աղջկա հայրը հայ է, մայրը՝ վենեսուելացի, տեղեկացնում է armenianlife.com-ը:
Ներկայում նա սովորում է Բիզնեսի դպրոցում՝ մենեջմենթ բաժնում: Մրցությում հաղթելուց հետո նա հայտարարել է, որ հաջորդ նպատակը Լիբանանում տուրիզմի զարգացումն է: