![](/banners/BeFunky-design.jpg)
28-ամյա երիտասարդը մեղադրվում է դերասանուհի Անժելա Սարգսյանի 4 լուսանկար հրապարակելու մեջ
![](https://168.am/wp-content/uploads/2015/08/11910618_1057083207687619_1594151362_n.jpg)
28-ամյա երիտասարդը մեղադրվում է պոռնկագրական նյութեր տարածելու մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իրեն պատկանող կայքում` «18+» անվանումով բաժնում, «Անժելա Սարգսյանի այն այլասեռված լուսանկարները, որը դեռ չեք տեսել (18++)» վերտառությամբ էջում տեղադրելու միջոցով տարածել է դերասանուհի Անժելա Սարգսյանի` համացանցի չափահաս օգտատերերին համար ազատ հասանելի թվով 4 պոռնկագրական բնույթի լուսանկարներ:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի 1-ին մասով՝ պոռնկագարական նյութեր տարածելը: Այն որպես պատիժ նախատեսում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանք՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: Որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին: