Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով
Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 29-ին շրջանների մեծ մասում, 30-31-ին առավելապես հյուսիսային և արևելյան շրջաններում գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին` արևմտյան` 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 30-31-ին կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:
Երևանում`
Օգոստոսի 29-ին առավելապես գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ: Օգոստոսի 30-31-ի գիշերը և երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է: Սեպտեմբերի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:
Երևանի օգոստոսի 29-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
Օդի առավելագույն ջերմաստիճան` 39.60C (1998 թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան` 9.90C (1983 թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան` 24.30C