Հարսանյաց զգեստների ամբողջ շքեղությունը. Couture 2015 Կրիկոր Ջաբոտյանից (Krikor Jabotian)
Կրիկոր Ջաբոտյանը (Krikor Jabotian) երիտասարդ, տաղանդավոր դիզայներ է` ծագումով Լիբանանից, ով դեռ մանկուց հետաքրքրվում էր նորաձևությամբ. նա հիանում էր մոր զգեստներով և «զարդարում էր» իր կրտսեր քրոջը: 2005թ. 18-ամյա երիտասարդը սկսում է ուսանել ESMOD նորաձևության դպրոցի Բեյրութի մասնաճյուղում:
2007թ. նա միանում է Elie Saab-ի ստեղծագործական անձնակազմին, և արդեն 2008թ. մարտին նրան առաջարկում են ներկայացնել իր առաջին «Une орех Funebre» հավաքածուն Դուբայում` Նորաձևության շաբաթի շրջանակներում: 2009թ. նա հիմնադրում է իր սեփական նորաձևության տունը, որտեղ նա ստեղծում է իր հրաշալի գլուխգործոցները: Կրիկորին մեծապես աջակցում է իր ընտանիքը:
Krikor Jabotian բրենդը մասնագիտացած է երեկոյան և հարսանյաց զգեստների ստեղծման մեջ: Մեկ զգեստի համար գները սկսվում են 18 հազար դոլարից, և թերևս, դրանք հաստատ արժեն այդքան. աննախադեպ շքեղություն, ձեռագործ ասեղնագործություն:
Ձեզ ենք ներկայացնում Կրիկորի նոր` «Վերջին գարուն» հավաքածուն: Հավաքածուի այցեքարտերն են երկրաչափական պատկերները և ժանյակը, որոնք ստեղծում են շարժման պատրանք: Հավաքածուի գլխավոր գույներն են փղոսկրի, սերուցքի և շամպայնի երանգները:
Մաղթում ենք Ձեզ հաճելի դիտում և ոգեշնչում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը