ԱՄՆ-ը չի պատրաստվում փոխել իր քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ. Վիկտորյա Նուլանդ

Միացյալ Նահանգները պատրաստվում է շարունակել իր ներկայիս քաղաքական կուրսը Ռուսաստանի նկատմամբ: Ինչպես հայտնում է TASS-ը, այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդը:

Նա ասել է, որ «այնտեղ, որտեղ մենք կարող ենք աշխատել, որտեղ մեր հետաքրքրությունները համընկնում են, որտեղ մենք համագործակցում ենք միջազգային համակարգի շրջանակում, մեզ մոտ ամեն ինչ նորմալ է»:

«Մենք պատրաստ չենք փոխել հիմնարար սկզբունքներն ու միջազգային համակարգի կանոնները ու ՄԱԿ-ի կանոնադրությունը, երբ դրանք չեն համապատասխանում Ռուսաստանի շահերին: Բայց հենց այդպես կշարունակենք աշխատել այն վայրերում ու հատվածներում, որտեղ կարող ենք ու երբ կարող ենք»,- ասել է Նուլանդը:
Նուլանդը չի բացառել, որ ՌԴ ու ԱՄՆ նախագահները կարող են հանդիպել Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 70-րդ հոբելյանական միջոցառումների շրջանակում:
Դրա հետ միասին, նա բացատրել է, որ ոչ մի պաշտոնական հայտարարություն ռուս ու ամերիկացի նախագահների հնարավոր շփումների մասին ինքը չունի:

Տեսանյութեր

Լրահոս