Բաժիններ՝

Հոնդուրասում ողջ թաղված հղի կինը արթնացել է դագաղում

Հոնդուրասում բժշկական սխալը հանգեցրել է ողբերգական դեպքի, հայտնում է LifeNews-ը: Ողջ-ողջ թաղված հղի Նեյսի Պերեսն արթնացել է դագաղում, սկսել է գոռալ ու հարվածել դագաղին, սակայն երբ դագաղը բացել են, Նեյսին թթվածնի անբավարարությունից արդեն մահացել էր:

Նեյսին գտնվում էր հղիության երրորդ ամսում: Աղջիկը գիշերը նոպա էր ունեցել: Հարազատները վերջինիս հայտնաբերել էին փրփրոտ բերանով ու անգիտակից: Ընտանիքը որոշել էր, որ աղջիկը չար ոգիների ազդեցության  տակ է: Կանչել էին հոգևորականի՝ չար ուժերին քշելու համար, սակայն ծեսից հետո նա դադարել էր կենդանության նշաններ ցուցաբերել:

e0602756f5b51495b731c3f1e7c1d9be__660x e357b42dc30bf5d6cbf105ce8d76d98b__660x 52ad7d603879bc2e3a8eeb5e30b4ee3b__660x

Նեյսիին տեղափոխել էին հիվանդանոց, որտեղ բժիշկները հայտնել էին, որն նա մահացել է, գրում է Daily Mail-ը: Թաղման հաջորդ օրն ամուսինը գնացել էր կնոջ գերեզմանին այցի ու, լսելով ճիչեր ու թակոց, ու ահազանգ էր հնչեցրել: Մինչ Նեյսիի հարազատները կբացեին դագաղը, նա արդեն խեղդվել էր:
Բժիշկները ենթադրում են, որ աղջկա մոտ գրանցվել էր սրտի ժամանակավոր կանգ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս