Դեզինսեկցիոն և դեզինֆեկցիոն միջոցառումներ` քրեակատարողական հիմնարկներում
ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Ա. Օսիկյանի կարգադրությամբ քրեակատարողական հիմնարկներում շարունակվում են սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային գործողությունների բարելավմանն ուղղված աշխատանքները:
Այս միջոցառումների շրջանակներում օգոստոսի 25-ին «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից մասնագիտացված կազմակերպության կողմից մեկնարկեցին սահմանված չափորոշիչներին համապատասխան իրականացվող ախտահանման և մակաբույծների ոչնչացման աշխատանքները:
Մասնավորապես, համապատասխան ընկերության մասնագետները ՔԿ հիմնարկում իրականացրին մակաբույծների ոչնչացմանն ուղղված դեզինսեկցիոն և միկրոբների, միկրոօրգանիզմների և բակտերիաների վերացմանը միտված դեզինֆեկցիոն աշխատանքներ:
Հարկ է նշել, որ դեզինսեկցիոն՝ մակաբույծների ոչնչացմանն ուղղված միջոցառումներ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում կատարվում են առաջին անգամ:
Քրեակատարողական հիմնարկների բուժմասերի, բնակելի գոտիների, սանհանգույցների և խոհանոցների ախտահանման և մակաբույծների ոչնչացման աշխատանքները կկրեն շարունակական բնույթ:
ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին