Ցանկանում ենք, որպեսզի Նեյմարը 10 տարի մնա «Բարսելոնայում» և մեզ մոտ ավարտի կարիերան. Բարտոմեու
«Բարսելոնայի» նախագահ Պեպ Բարտոմեուն հայտարարել է, որ ակումբը չի պատրաստվում վաճառել թիմի հարձակվող Նեյմարին` «Մանչեսթեր Յունայթեդին»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «կարմիր սատանաները» պատրաստ են 23-ամյա բրազիլացու համար վճարել 190 մլն եվրո:
«Մենք չենք ցանկանում բաժանվել Նեյմարից: Նա դեռ երիտասարդ է, և մենք ցանկանում ենք, որպեսզի նա մեզ մոտ ավարտի կարիերան:
Մենք առաջիկա ամիսներին կքննարկենք նրա պայմանագրի երկարաձգումը, բայց նա պետք է մնա մեզ մոտ ոչ թե՝ 3 տարի, այլ՝ 5-10 տարի»,- ասել է Բարտոմեուն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը