Դանի Ալվեսը կարող է բաց թողնել մեկ ամիս
AS-ը տեղեկացնում է, որ «Բարսելոնայի» պաշտպան Դանիել Ալվեսը վնասվածք է ստացել Իսպանիայի առաջնության մեկնարկային տուրի «Ատլետիկի» հետ խաղում և կարող է բաց թողնել մոտավորապես մեկ ամիս:
Վնասվածքը նկատելի է դարձել հանդիպման ընթացքում, և ֆուտբոլիստը ստիպված է եղել լքել խաղադաշտը 19-րդ րոպեին: Նրա մոտ հայտնաբերվել է աճուկի վնասվածք:
Այս վնասվածքի պատճառով Ալվեսը կարող է բաց թողնել «Մալագայի», «Ատլետիկոյի» և «Լևանտեի» հետ խաղերը:
Խաղի ժամանակ վնասվածք է ստացել նաև Սերխիո Բուսկետսը, սակայն հաղորդվում է, որ նրա վնասվածքը լուրջ չէ:
Սիրարփի Աղաբաբյան