«ՀՀ կառավարությանն ո՞վ է թույլ տվել հսկայական պարտքեր կուտակել». Գևորգ Բաղդասարյան

«Հռչակագիրն ընդունելուց հետո մենք՝ ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավորներս, շատ լուրջ սխալ թույլ տվեցինք՝ մեր լիազորությունների մեծ մասը, առանց ժողովրդին հարցնելու, զիջելով նախագահին: Մենք վերահսկիչ ֆունկցիա ունեինք, իսկ այսօրվա Ազգային ժողովը չունի այդ ֆունկցիան: Դա շատ կարևոր է պետության կայացման համար, որ թույլ չես տալիս գողանան կամ գողացողի ձեռքին խփում ես: Այն ժամանակ այդպես էր: ՀՀ կառավարությանը ո՞վ է թույլ տվել հսկայական պարտքեր կուտակել: Նոր ծնված երեխան արդեն հրեական Արժույթի միջազգային հիմնադրամին հազարավոր դոլարներ է պարտք: Չպետք է լիներ նման բան, բայց մենք թույլ տվեցինք: Չկա այն, ինչը մենք ակնկալում էինք տեսնել»,-այսօրվա ասուլիսին ասաց «Գերագույն Խորհուդ պատգամավորական ակումբ» ՀԿ անդամ Գևորգ Բաղդասարյանը:

Այս տարիների ձեռքբերումներից բանախոսն առանձնացրեց Հայոց բանակի կազմավորումը, բանակի կառուցվածքը և ռազմական արդյունաբերությունը:

168.am-ի հարցին, թե ՀԿ անդամներն ի՞նչ կարծիք ունեն սահմանադրական բարեփոխումների մասին, ասուլսին ներկա ՀԿ նախագահ Վ. Պետրոսյանը պատասխանեց. «Արդյո՞ք վերջին 20 տարիների մեր խնդիրները պայմանավորված էին Սահմանադրության կետերով: Եթե ես գող եմ, թալանչի եմ, անբարոյական եմ, ինչ է՝ Սահմանադրության ինչ-որ մի կետում գրվա՞ծ է, որ այո դու կարող ես լինել սանձարձակ, հիմա բերում փոխո՞ւմ ենք՝ ոչ, դու չես կարող լինել սանձարձակ: Այն երևույթները, որոնցից համընդհանուր դժգոհություն կա, իմ խորին համոզմամբ, պայմանավորված չեն Սահմանադրությամբ»:

Տեսանյութեր

Լրահոս