Բաժիններ՝

«Մենք իդեալական խաղ անցկացրինք». Լուիս Էնրիկե

Իսպանիայի առաջնության 1-ին տուրում «Ատլետիկի» նկատմամբ տարած հաղթանակից հետո իր կարծիքն է հայտնել «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն:

«Մենք առաջնությունը սկսեցինք» շատ բարձր մակարդակով, թույլ չտվեցինք մրցակցին ոչ մի վտանգավոր պահ ստեղծել մեր դարպասի մոտ: Մենք բոլոր գծերում իդեալական խաղ ցուցադրեցինք: Մրցակիցը լավ հսկում էր, բայց մեզ հաջողվեց գոլային պահեր ստեղծել:

Բուսկետսի և Ալվեսի վնասվածքնե՞րը: Ֆուտբոլը կոնտակտային սպորտաձև է և վնասվածքները խաղի մի մասն են կազմում: Բարեբախտաբար, երկուսի վնասվածքներն էլ ծանր չեն:

Ես լսել եմ Նեյմարի և այլ ակումբի մասին խոսակցությունները և դա ինձ չի հուզում: Չեմ պատրաստվում քննարկել շշուկնրը»,- ասել է Լուիս Էնրիկեն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս