Ասիական բորսաներում խուճապ է
Ասիական բորսաների ինդեքսները այսօր կտրուկ նվազել են Չինաստանում ստեղծված տնտեսական վիճակի մտավախությունների ֆոնին:
Չինական Shanghai Composite-ը աճուրդի ժամանակ փլուզվել է 8%-ով (մինչև 3211 կետ), Տոկիոյի ու Հոնգկոնգի բորսային ինդեքսները նույնպես զգալի նվազել են:
Հանգստյան օրերին իշխանությունները խոստացել էին թույլատրել գլխավոր պետական կենսաթոշակային հիմնադրամին ներդրումներ կատարել իրենց ակտիվների, բաժնետոմսերի ու պարտատոմսերի 30%-ի չափով, սակայն ներդրողներին դա դեռ չի հանգստացրել:
Բորսային գնանշումները նվազել են ողջ Ասիայում՝ կապված չինական տնտեսության դանդաղ աճի ու արժեթղթերի անկայունության մտավախությունների հետ:
Բացասական սպասումները նույնպես ուժեղացնում են նավթի գնակումը:
ACG Global խորհրդատվական ընկերության ղեկավար Սայմոն Լիթլվուդը BBC-ին հայտնել է, որ լուրջ մտավախություններ ունի՝ կապված աշխարհի երկրորդ խոշորագույն տնտեսության վերաբերյալ:
Անցած շաբաթ Շանհայի բորսայի ինդեքսը նվազել է ընդհանուր առմամբ 12%-ով: Օգոստոսին Չինաստանի ԿԲ-ն երեք անգամ բարձրացրել է յուանի դևալվացիան՝ փորձելով խթանել արտահանումը:
Նոր տվյալների հրապարակումը ներդրողներին ստիպել է ազատվել չինական բաժնետոմսերից: