Թուրքիայի զբոսաշրջային Կեմեր քաղաքի հյուրանոցներից մեկը հրդեհվել է

Թուրքիայի հարավում՝ զբոսաշրջային Կեմեր քաղաքի հյուրանոցներից մեկում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով տարհանվել է 190 ռուս զբոսաշրջիկ, հայտնում է BGN News-ը:
Պարբերականի տվյալներով՝ դեպքի վայր են ժամանել շտապօգնության մեքենաներ ու հրշեջներ: 4 ռուս հոսպիտակացվել է տեղի հիվանդանոցները:
Հրդեհը ծագել է սպա-կենտրոնում:

Ներկայում իրավապահները պարզում են հրդեհի պատճառները:

Տեսանյութեր

Լրահոս