Բաժիններ՝

Սպիտակ տանը աշխատանքի է ընդունվել առաջին տրանսգենդեր աշխատակիցը

ԱՄՆ նախագահի ադմինիստրացիայում երեկվանից իր աշխատանքն է սկսել առաջին տրանսգենդեր աշխատակցուհին, հայտնում է BBC-ն:

Ռաֆֆի Ֆրիդման-Գյորսփանը ստացել է անձնակազմի ավագ մենեջերի պաշտոնը, հաստատել են Սպիտակ տանը:
Ինչպես հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչը, նրա պայքարը տրանսգենդերների իրավունքների ու իրավահավասարության գաղափարի համար, արտացոլում է «ներկայիս ադմինիստրացիայի արժեքները»:

Ավելի վաղ Ռաֆֆի Ֆրիդման-Գյորսփանն աշխատել է Տրանսգենդերների իրավահավասարության ազգային կենտրոնում:

ԱՄՆ ԼԳԲՏ-հանրության ակտիվիստները ողջունել են նրա նշանակումը Սպիտակ տանը:
Ներկայում Պենտագոնում քննարկվում է բանակում տրանսգենդերների ծառայելն արգելող օրենքը չեղյալ հայտարարելու հարցը: Սպիտակ տունը բազմիցս հայտարարել է, որ աջակցում է այդ քայլը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս