Բաժիններ՝

ՀՀ-ն 9 մլրդ 600 մլն վարկ կհատկացնի Լեռնային Ղարաբաղին

ՀՀ կառավարությունը 9 մլրդ 600 մլն բյուջետային վարկ կհատկացնի Լեռնային Ղարաբաղի կառավարությանը: Այս  մասին որոշումն այսօր ընդունվեց կառավարության նիստում:

ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը ներկայացրեց, որ վարկը հատկացվում է մինչև 2020 թ. սեպտեմբերի 10-ը, մարումը կիրականացվի միանվագ, տարեկան 8.5% տկոսադրույքով, որի մարումները պետք է իրականացվեն եռամսյակային: Ա.Ալավերդյանը նշեց, որ որպես վարկի ապահովման միջոց ընդունվում է ԼՂՀ ֆինանսների նախարարության կողմից տրամադրվող բյուջետային երաշխիքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս