Հարգելի ղեկավարներ, չեղավ. չէ՞…
Այսօր`17.08.2015թ., գործակարգավարական (աշխատանքային) խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը խոսեց հանգստյան օրերին իր կատարած շրջայցերի մասին, շեշտելով հատկապես Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի աղբահանության անբավարար վիճակը և ասաց , որ հանգստյան օրերին` հատկապես երեկոյան ժամերին, Մալաթյա-Սեբաստիան կորած էր աղբի մեջ:
Մալաթիա- Սեբաստիան վարչական շրջանի հարգելի ղեկավարներ, չեղավ չէ …
Փաստորեն, նախորդ գործակարգավարականի ժամանակ Ձեզ ուղղված պարոն Արեյանի հորդորները` ավելի արդյունավետ իրականացնել շրջանների կառավարումը, ոչ մի արժեք չունեցա՞վ:
Քանի որ նման «ամոթանքներ» տրվում են ամեն երկուշաբթի, ապա կարելի է եզրակացնել, որ «ամոթանքը» չի գործում, անհրաժեշտ է նրանց աշխատեցնելու նոր հնարներ գտնել:
Գագիկ Բաղդասարյան
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար