Բաժիններ՝

Երեխաներն ավելի լավ գիտեն՝ ինչպես և ինչով բուժվել

Անգամ ամենափոքր երեխաները, որոնք դեռևս չեն էլ կարողանում խոսել, կարող են հոտի միջոցով հասկանալ, թե որ դեղորայքը իրենց կօգնի լուծել առաջացած խնդիրը։ Այսպիսի եզրակացության են եկել բրիտանացի գիտնականները՝ անցկացված մի շարք հետազոտությունների արդյունքում։

Վաղուց հայտնի է, որ կենդանիներկ կարող են ինքնուրույն բուժվել՝ ուտելով համապատասխան բույսեր։ Անգամ այնպիսի պրիմիտիվ օրգանիզմը, ինչպես խխունջը, գիտի, թե որ բուսատեսակից օգտվել՝ օրգանիզմի խնդիրները վերացնելու համար։ Ու երբ խնդիրը լուծված է, խխունջը վերադառնում է իր սովորական սննդակարգին։ Ճիշտ նման կերպ են վարվում նաև երեխաները։

Գիտնականների համոզմամբ՝ այդ ունակությունները հավասարապես զարգացած են թե՛ կենդանիների, թե՛ մանկահասակ երեխաների մոտ։ Նրանք չեն կարող մյուսներին բացատրել, թե իրենց ինչ է անհրաժեշտ, դրա համար են հույսը դնում են սեփական հոտառության վրա։ Երեխաները զարմանալի ճշգրտությամբ են ընտրում իրենց անհրաժեշտ միջոցները։

Այդ իսկ պատճառով գիտնականները ծնողներին խորհուրդ են տալիս երեխաներին ընտրության հնարավորություն տալ։ Օրինակ, յուղի ընտրության դեպքում կարելի է թույլ տալ երեխային հոտոտել մի քանի տարբերակ, նոր միայն որոշում կայացնել։

Գիտնականները նաև պնդում են, որ երեխան պետք է հնարավորություն ունենա հրաժարվել այն դեղամիջոցից, որը չի ցանկանում ընդունել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս