Բաժիններ՝

Կակա. «Ուրախ եմ վերադառնալ հավաքական»

Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դունգան Կակային հրավիրել է մասնակցելու Կոստա-Ռիկայի և ԱՄՆ-ի հետ առաջիկա 2 հանդիպումներին: «Օռլանդո Սիթիի» կիսապաշտպան Կական իր ուրախությունն է հայտնել Բրազիլիայի հավաքական վերադառնալու առիթով:

«Կարծում եմ՝ հենց հիմա կարող եմ օգնել հավաքականին և ներդրում ունենալ նրա առաջիկա խաղերում: Կփորձեմ երիտասարդ սերնդին փոխանցել իմ հմտությունները: Դա կօգնի երիտասարդ խաղացողներին զարգացնել իրենց տեխնիկան, մարտավարական պատրաստվածությունը, առաջատարի որակները»,- լրագրողների հարցին ի պատասխան՝ ասել է Կական:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս