Թուրքիան պատրաստ է արտահերթ խորհրդարանական ընտրությունների
Թուրքիան պատրաստ է արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Այս մասին, հղում կատարելով Թուրքիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (YSK) ղեկավար Սադի Գյուվենին, հայտնում է TRT Haber հեռուստաալիքը:
Նրա խոսքով՝ սպասվում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 90-օրյա ժամկետում:
Նա նաև հայտնել է, որ ԿՀԸ-ն սպասում է Թուրքիայի խորհրդարանի վերջնական որոշմանը, որպեսզի հրապարակի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման օրը:
Նախօրեին Trend-ը, հղում կատարելով Թուրքիայի կառավարությունում իր աղբյուրին, հայտնել էր, որ երկրում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն այս տարվա նոյեմբերին:
Հիշեցնենք, որ երեկԹուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունն (ԺՀԿ) ու «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) չեն կարողացել պայմանավորվածություն ձեռք բերել կոալիցիոն կառավարության ձևավորման շուրջ:
Նման որոշում էր կայացվել Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի ու Քեմալ Քըլըչդարօղլուի հանդիպումից հետո: