Եվրո-2016-ում Անգլիայի հավաքականի անհաջող ելույթը կնշանակի, որ Հոջսոնը հեռանում է թիմից
Անգլիայի ֆուտբոլային ասոցացիայի գործադիր տնօրեն Մարտին Գլենը հայտարարել է, որ Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնի հետ պայմանագիրը չի երկարաձգվի, եթե Անգլիայի հավաքականը հաջող ելույթներ չունենա 2016 թվականի ամռանը կայանալիք Եվրո-2016-ի ժամանակ:
Ճիշտ է, Եվրո-2016-ի խմբային փուլերի բոլոր խաղերում Անգլիայի հավաքականը հաղթանակներ է տարել, սակայն չպետք է մոռանալ, որ Հոջսոնի գլխավորությամբ անգլիացիները չկարողացան դուրս գալ Աշխարհի 2014 թվականի առաջնության եզրափակիչ փուլ:
«Ռոյը Հոջսոնն իսկապես լավ մարզիչ է, բայց եթե մենք վատ ելույթ ունենանք Եվրոպայի առաջնությունում, կարծում ենք՝ մենք կարիք չենք ունենա հայտարարություն անելու: Նա հպարտ մարդ է, և ինքը կհեռանա»,- լրագրողների հետ զրույցում ասել է Մարտին Գլենը:
Սիրարփի Աղաբաբյան