Ադրբեջանում դատարանը հրապարակեց Լեյլա ու Արիֆ Յունուսների դատավճիռը
Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում շարունակվել է ադրբեջանցի քաղաքագետ, հրապարակախոս Արիֆ ու իրավապաշտպան Լեյլա Յունուսների գործով դատական նիստը:
Դատարանը քիչ առաջ հրապարակեց իր վիճռը:
Եվ այսպես, Լեյլա Յունուսը դատապարտվեց 8,5 տարվա, իսկ ամուսինը՝ Արիֆ Յունուսը՝ 7 տարվա ազատազրկման:
Հիշեցնենք, որ Արիֆ Յունուսի ինքնազգացողությունն այսօր վատացել էր ու նա ուշաթափվել էր դատարանում: Դրանից հետո դատական նիստն ընդհատվել էր:
Յունուս ամուսինները ձերբակալվել են անցած տարեվերջին: Նրանք մեղադրվում են Հայաստանի օգտին լրտեսություն անելու, ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու ու ֆինանսական մեքենայությունների մեջ: Ամուսիններին ու քաղաքացիական հասարակության մյուս կալանավորված անդամներին ազատելու կոչով հանդես են եկել միջազգային տարբեր կազմակերպություններ ու գործիչներ: