Բաժիններ՝

Ես տեղափոխվել եմ «Ռոմա», որպեսզի տիտղոսներ նվաճեմ. Էդին Ջեկո

Բոսնիացին վստահ է, որ «գայլերը» կարող են «Յուվենթուսին» գահընկեց անել: «Ես տեղափոխվել եմ «Ռոմա», որպեսզի տիտղոսներ նվաճեմ: Հուսով եմ, որ մենք շատ տիտղոսներ կնվաճենք, բայց նախ և առաջ՝ պետք է համառ աշխատանք կատարենք դաշտում: Ես գոլեր եմ խփելու: Դա այն է, ինչն անհրաժեշտ է յուրաքանչյուր թիմի համար, և դա ինձ մոտ ամենալավն է ստացվում:

Ես երբեք չեմ խոսում իմ անձնական նպատակների մասին: Ես մտածում եմ միայն «Ռոմայի» և խաղերի մասին»,- ակումբի հեռուստաալիքի եթերում ասել է Ջեկոն:

Նշենք, որ Ջեկոն հանդես էր գալիս «Մանչեսթեր Սիթիի» կազմում 2011 թվականից:

Այդ ընթացքում Ջեկոն հաղթել է Անգլիայի առաջնությունը (2 անգամ), Անգլիայի գավաթը, Անգլիայի Սուպերգավաթը և Անգլիական լիգայի գավաթը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31