«Մեկ անձի հայտարարությունը չի կարելի համարել ՌԴ պաշտոնական տեսակետ». Գագիկ Բեգլարյան
«Չինական կողմից առաջարկներ ենք ստացել երկաթգծի վերաբերյալ: Ասել ենք նաև մեր առաջարկների մասին, ես մանրամասներ կասեմ, երբ վերջնական համաձայնության գանք: Բայց որ չինական կողմը մեծ շահագրգռվածություն ունի և շատ լավ առաջարկներ են, իմ կարծիքով, արել, կքննարկենք, տեսնենք, դա ինչպես կարող ենք իրականացնել»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, ով սեպտեմբերի վերջին այցելելու է Չինաստան:
Գ.Բեգլարյանը նշեց, թե հայ-իրանական երկաթուղու վերաբերյալ ռուսական կողմից եղել է միայն մեկ հայտարարություն, որին պատասխան տրվել է և մեկ անձի հայտարարությունը չի կարելի համարել ՌԴ պաշտոնական տեսակետ:
Հիշեցնենք, որ «Ռուսական երկաթուղիներ» ընկերության նախագահ Վլադիմիր Յակունի հայտարարության վերաբերյալ, թե հայ-իրանական երկաթուղին շահավետ չի կարող լինել:
Մանրամասները՝ տեսանյութում: