Բաժիններ՝

Սրճարանում հրշեջ տղաներին, հաշվի փոխարեն, բերում են մի գրություն. Այն, ինչ կատարվեց հետո, բոլորին զրկել էր խոսելու ունակությունից…

Բավականին անսովոր պատմություն է տեղի ունեցել ամերիկյան Նյու Ջերսի նահանգի Նորդ-Բրանսուիք փոքրիկ քաղաքում: Հրդեհից հետո երկու հրշեջ՝ Թիմ Յանգն ու Փոլ Հուլինգսը, այցելում են տեղի փոքրիկ սրճարան: Նրանք պատվիրում են մեծ քանակությամբ սուրճ, որովհետև ցանկանում էին թարմանալ՝ 12 ժամ հրդեհի դեմ պայքարելուց հետո:

Թարմանալով՝ հրշեջները մատուցողից հաշիվն են խնդրում: Որքան մեծ էր նրանց զարմանքը, երբ հաշվի փոխարեն՝ թղթի վրա գրված է լինում. «Շնորհակալություն, տղաներ, այն ամենի համար, ինչ անում եք: Որ փրկում եք մեզ, որտեղ պատահի, և, որ ժամին պատահի՝ պատրաստ եք հասնել օգնության: Անկասկած, դուք քաջ և ուժեղ տղաներ եք: Շնորհակալություն ձեր ամենօրյա տանջանքի համար»:

Կարդալով այդ տողերը՝ հրշեջներն արտասվում են և արցունքոտ աչքերը դարձնում այդ տողերի հեղինակի կողմը: Նրանք ջերմորեն շնորհակալություն են հայտնում մատուցողուհուն, որը 24-ամյա աղջիկ էր՝ Լիզ Վուդվարդ անունով: Թիմ Յանգն իր ֆեյսբուքյան էջում տեղադրում է չեկի նկարը, շնորհակալություն հայտնում մատուցողուհուն՝ բարության համար, և իր բոլոր ընկերներին կոչ անում գնալ այդ սրճարան ու աղջկան թեյավճարներ թողնել: Կարճ ժամանակահատվածում այդ փոսթը հավանում է 3.500 մարդ:

Բացի դրանից՝ Թիմ Յանգն ու Փոլ Հուլինգսը որոշում են այցելել Լիզի ծնողներին ու անձամբ շնորհակալություն հայտնել, որ այդպիսի աղջիկ են դաստիարակել: Ի զարմանս իրենց, հայտնաբերում են, որ աղջկա հայրը հաշմանդամության խնդիր ունի, և Վուդվարդ ընտանիքը նրան խնամելու համար քիչ գումար չի ծախսում: «Ստացվում է, մենք օգնություն ենք ստացել մի մարդուց, որն ավելի շատ ունի դրա կարիքը»,- զարմանում է Փոլ Հուլինգսը:

2

3

Այդ ժամանակ տղաները որոշում են օգնել աղջկա ընտանիքին: Թիմ Յանգն իմանում է, որ Լիզ Վուդվարդը գումար է հավաքում, որ հոր համար հատուկ փոխադրամիջոց գնի, որն արժե մոտ 25 հազար դոլար, իսկ աղջիկը դեռ դրա մեկ քառորդն է հավաքել: Թիմ Յանգը որոշում է օգնել նրան՝ իրագործել երազանքը, և դրամահավաքի ինտերնետ կայքի միջոցով գումար հավաքել փոխադրամիջոցի համար:

Ի զարմանս բոլորի՝ կարճ ժամանակահատվածում հավաքվում է 70 հազար դոլար գումար: Լիզ Վուդվարդը շոկի մեջ է ընկնում, երբ իմանում է դա. «Ուղղակի խոսքեր չեմ գտնում: Իմ հաշվին հյուրասիրելով հրշեջներին՝ ակնկալում էի ընդամենն ընկերական ժպիտ իմ արարքի համար: Այն, ինչ արեցին նրանք ինձ համար, ուղղակի հրաշք է»:

Թարգմանությունը՝ 168.am-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս