Ջոն Քերին Կոնգրեսին ևս մեկ անգամ կոչ է արել վավերացնել Իրանի միջուկային համաձայնագիրը
Օգտվելով Reuters-ի կողմից իրեն բանավեճի հրավիրելու հնարվորությունից՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կոչ է արել Կոնգրեսին վավերացնել Իրանի միջուկային համաձայնագիրը:
Երկու պալատների մեծ մասի հանրապետականները լսել էլ չեն ցանկանում Թեհրանի հետ ինչ-որ բանակցությունների մասին: Օրենսդիրները պետք է իրենց վճիռը կայացնեն մինչև սեպտեմբերի 17-ը:
«Եթե Կոնգրեսը չեղյալ հայտարարի գործարքը, մենք կարող ենք կորցնել Եվրոպայում մեր դաշնակիցների վստահությունը, ինչպիսին են Ֆրանսիան ու Գերմանիան: Պատկերացրեք նրանց ռեակցիան, երբ մենք կգանք ու կասենք, որ պետք է ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա ուկրաինական ճգնաժամի պատճառով»,- հայտարարել է նա: