Բաժիններ՝

Գինեսի գրքի ամենաանիմաստ համաշխարհային ռեկորդները

Գինեսի ռեկորդների գիրքը աշխարհի միակ հրատարակությունն է, որը կարող է զարմացնել յուրաքանչյուրին: Բայց հարյուրավոր հաղթանակների մեջ կան նաև կասկածելի նվաճումներ: Այս հոդվածը կծանոթացնի Ձեզ ամենաանիմաստ ռեկորդների հետ:

Չինացի մեղվապահ Շի Պինը 2012թ. սահմանել է համաշխարհային ռեկորդ: Չինացու վրա նստել են 331 հազար մեղուներ, որոնց քաշը կազմել է 33.1 կգ: 1_640x429

2009թ. Լինդսի Մորիսոնը և Ջեկ Տսոնիսը սահմանել են ձեռքսեղմման համաշխարհային ռեկորդ: Նրանք այս դիրքում մնացել են 1 օր: Սակայն 2011թ. երկու նեպալցի գերազանցել են են ռեկորդը և ձեռքսեղմում են կատարել 42 ժամ: 2_640x362

Իրվինում, Կալիֆոռնիայի նահանգի համալսարանում կայացել է բարձերով ամենամեծ մարտը, որին «մասնակցել» է 4200 բարձ: 3_640x427

Չինացի Ջին Սոնխաուն կարողացել է ամենաերկարը մնալ ձյան մեջ` առանց զգեստների: Նրա ռեկորդն է՝ 46 րոպե և 7 վայրկյան: 4_640x419

Պեդի Ջոնս, 75-ամյա թոշակառու: Նա գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես սալսայի ամենատարեց պարուհի: 5_640x426

2011թ. Էդ Չայնան Լոնդոնում ընթացել է զուգարանակոնքի վրա նստած, որը շարժվել է 68 ԿմԺ արագությամբ: 6_640x480

Կազուժիրո Վատանաբեն դիզայներ է Ճապոնիայից, ում սանրվածքի բարձրությունը կամզում է 1մ 11սմ: 7_640x426

Եվս մեկ անիմաստ ռեկորդ է սահմանվել 2014թ. Կատմանդուում: Այնտեղ միաժամանակ մոտ 2000 հոգի ծառ են գրկել: 8_640x429

Չինաստանում 1000 կնոջ միաժամանակ դեմքի մերսում են կատարել: 9_640x433

Գրքում տեղ է գտել նաև ամերիկացի Բրայան Սպոտսը, ով 439 հավկիթ շարել է ուղղահայաց դիրքով: 10_640x429

Խար Պարկասը հնդիկ է, ում մարմնի վրա արված է մոտ 200 երկրի դրոշների տատուներ, որոնցից 49-ը` դեմքի վրա: 11_640x426

2007թ. լոնդոնյան ջրամբարում ջրի տակ կայացել է ամենամեծ ընթրիքը: 12_640x429

Թայվանում 10 րոպե 1213 մարդ նստել են դիմակներով: 13_640x320

Նեպալցի Տանևար Գարագայը բասկետբոլի գնդակը 22.41 վրկ. պտտել է ատամի խոզանակի վրա, որը պահել է ատամներով: 14_640x429

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս