Գագիկ Բաղդասրյանը դիմել է Տարոն Մարգարյանին
Այսօր Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Գագիկ Բաղդասրյանը նամակով դիմել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Նամակում մասնավորապես ասված է.
«Մեր դժբախտությունն այն չէ, որ աշխարհում կան թուրքեր, այլ այն, որ կան թուրքանման հայեր.
Գարեգին Նժդեհ
Դուք 2014թ. հունիսի 11-ի N 2222Ա որոշմամբ Երևանի քաղաքապետի բարձրագույն պարգևով` ոսկե մեդալով, պարգևատրել եք Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանին Երևան քաղաքում հասարակական ակտիվ գործունեություն ծավալելու համար:
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամների և իմ անունից առաջարկում եմ չեղյալ համարել 11.06.2014թ. N 2222Ա որոշումը, և վերոնշյալ անձին զրկել բարձրագույն պարգևից, քանի-որ ՀՄԵԿ-ի նախագահի պաշտոնում վարած նրա ակտիվ գործունեությունը, հաշվի չառնելով ՀՀ սահմանադրությունում ամրագրված երկրի ինքնիշխանությունն, տարածքային ամբղջականությունն ու ազգային շահը, ոտնահարում է երևանցիների և ողջ հայ ժողովրդի արժանապավությունը:
Կարծում եմ անընդունելի է, որ Հայաստանի անկախության դեմ հանդես եկող այս գործիչը արժանացել է Երևանի քաղաքապետի բարձրագույն պարգևին»:
Գագիկ Բաղդասարյան
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար