Բաժիններ՝

«Սևիլիային» հաղթելու դեպքում՝ Դանի Ալվեսը կարող է դառնալ ռեկորդակիր

Օգոստոսի 11-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի կունենա Եվրոպայի Սուպերգավաթի հանդիպումը: Չեմպիոնների լիգայի հաղթող «Բարսելոնան» կմրցի Եվրոպա լիգայի չեմպիոն «Սևիլիայի» հետ:

«Բարսելոնայի» պաշտպան Դանիել Ալվեսը հաղթելով այս խաղում՝ կարող է իր կարիերայի Եվրոպայի 4-րդ Սուպերգավաթը նվաճել: Բրազիլացին այդ դեպքում կհավասարվի ներկայիս ռեկորդակիր Պաոլո Մալդինիին, ով «Միլանի» հետ 4 անգամ նվաճել է այդ մրցանակը:

Ալվեսը Եվրոպայի Սուպերգավաթին 1 անգամ տիրացել է հենց «Սևիլիայի» կազմում (2006) և 2 անգամ էլ՝ «Բարսելոնայի» հետ (2009, 2011):

Իսկ Մալդինիի խաղալու տարիներին «Միլանը» 5 անգամ է նվաճել Եվրոպայի Սուպերգավաթը, սակայն 2007 թվականին իտալացին վնասվածք է ունեցել և չի մասնակցել այդ խաղին:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս