Բաժիններ՝

Նեյմարը բաց կթողնի ավելին քան 2 շաբաթ՝ խոզուկի պատճառով. Պեդրոն չի վաճառվում

Sport.es-ը տեղեկացնում է, որ կատալոնական «Բարսելոնան» ցանկանում է հետաձգել 28-ամյա իսպանացու տրանսֆերը` Նեյմարի հիվանդության պատճառով, ով վարակվել է խոզուկով և բաց է թողնելու թիմի առաջիկա խաղերը:

Նշվում է, որ «Բարսելոնան» պնդում է այն հանգամանքի վրա, որ Պեդրոն մասնակցի օգոստոսի 11-ին «Սևիլիայի» հետ կայանալիք Եվրոպայի Սուպերգավաթի, ինչպես նաև՝ Իսպանիայի Սուպերգավաթի խաղերին:

Պեդրոյի հետ կապված պլաններ ունի նաև «Մանչեսթեր Յունայթեդը», ով հույս ունի հնարավորինս շուտ ձեռք բերել հարձակվողին և նրան հայտավորել Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի առաջիկա հանդիպումներին:

Պեդրոն շատ մոտ էր Անգլիա տեղափոխվելուն. «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ էր իսպանացու համար վճարել 30 միլիոն եվրո:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս