Բաժիններ՝

Կառավարությունը 1,2 միլիոն դրամ է վճարել՝ 4 շիշ կոնյակի համար

Հուլիսի վերջին ՀՀ կառավարությունը 2 մլն 641.5 հազար դրամի միանվագ գնումներ է իրականացրել հուշանվերների և ներկայացուցչական ծախսերի համար: Կառավարությունը 1 մլն 202.7 հազար դրամ է վճարել «ԱՐՏԷՔՍԻՄ» կազմակերպությանը՝ ձեռք բերելով 1 շիշ «Սպարապետ» կոնյակ (0.7 լիտր,կոլեկցիոն, հուշանվերային փայտե տուփով, պատրաստվում է ավելի քան 40 տարվա հնացրած կոնյակի սպիրտներից) և 4 շիշ «Կիլիկիա» կոնյակ (0.7 լիտր, կոլեկցիոն, հուշանվերային փայտե տուփով, պատրաստվում է ավելի քան 30 տարվա հնացրած կոնյակի սպիրտներից): «Սպարապետ»-ի համար կառավարությունը վճարել է 400.9 հազար դրամ, իսկ «Կիլիկիա»-ի յուրաքանչյուր շշի համար՝ 200 հազար 450-ական դրամ:

Մեկ այլ պայմանագրով կառավարությունը 1 մլն 438.8 հազար դրամ վճարել է «ԱԳՈՒԼԻՍ-ՄԵԿ» ընկերությանը՝ «Դվին» (0.7 լիտր, կոլեկցիոն, պատրաստվում է ավելի քան 10 տարվա հնացրած կոնյակի սպիրտներից), «Նաիրի» (0.7 լ և 0.5 լ, պատրաստվում են ավելի քան 20 տարվա հնացրած կոնյակի սպիրտներից) և «Ախթամար» (0.5 լիտր, պատրաստվում է ավելի քան 10 տարվա հնացրած կոնյակի սպիրտներից) կոնյակների դիմաց:«Դվինի» համար վճարվել է 47800 դրամ, մեծ և փոքր «Նաիրիների»-ների համար՝ համապատասխանաբար 41550 և 30950 դրամ, իսկ «Ախթամարի» համար՝ 11550 դրամ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս