«ArmComedy»-ի անձնակազմն անցկացնում է արձակուրդի առաջին փուլը
«ArmComedy» քաղաքական երգիծական հեռուստաշոուի հաղորդավար Նարեկ Մարգարյանի ֆեյսբուկյան պրոֆիլը թարմացվել է հանգստի մասին պատմող լուսանկարով, որը մակագրված է այսպես. «Կրակի վրա ամեն ինչ անտանելի համեղ ա ստացվում: Քաղաքում սենց ախորժակով երևի ամբողջ տարի չենք կերել»: 168.am-ը Նարեկից հետաքրքրվեց, որտեղ են անցկացնում ամառային հանգիստը և այդ ի՞նչ կերակուր են եփել կրակի վրա, որն այդքան համեղ է ստացվել. «Հանգստի տեղը չենք բացահայտի, թող դա մնա գաղտնիք, որվհետև այդտեղ հանգստացող մարդկանց քանակին զուգահեռ աճում է նաև աղբի քանակը: Թող մնա մեր թաքուն հանգստի գոտին՝ Սևանում: Իսկ պատրատել ենք շատ բաներ սկսած գորտի թաթիկներից, որի մեծ մասնագետը Սերգեյն է (Սերգեյ Սարգսյան), վերջացրած տուշոնկայով, բրինձով, մակարնով: Ամեն ինչ էլ կրակի վրա հնարավոր է պարաստել, կարևորը լինեն լավ աչքաչափով ու հավեսով խոհարարներ»:
Նարեկն ասաց, որ սա ոչ այնքան արձակուրդ է, որքան հին ավանդույթ՝ արձակուրդի առաջին փուլը: