Ջոն Տերրի. «Կցանկանայի Գիգզի նման երկար մնալ մեծ ֆուտբոլում»
Sky Sports-ը մեջբերում է Լոնդոնի «Չելսիի» պաշտպան Ջոն Տերրիի խոսքերը, ով հայտարարել է, որ ցանկանում է ֆուտբոլ խաղալ մինչև 40 տարեկանը.
«Վերջին 4-5 տարիներին ես շատ եմ աշխատում և ոչ միայն՝ խաղադաշտում: Ես ցանկանում եմ որքան, հնարավոր է, շատ մնալ ֆուտբոլում, այդ պատճառով էլ մարզվում եմ մարզասրահում, խաղադաշտում, առաջվա նման հետևում եմ սննդակարգիս: Կցանկանայի Գիգզի նման երկար մնալ մեծ ֆուտբոլում»,- նշել է ֆուտբոլիստը:
Սիրարփի Աղաբաբյան