Բաժիններ՝

ԱՄՆ-ում հանցագործը կրակել է հանդիսատեսի վրա «Խելագար Մաքսը 4» ֆիլմի ցուցադրման ժամանակ

ԱՄՆ-ում ֆիլմի դիտման ժամանակ տեղի է ունեցել հերթական հարձակումը հանդիսատեսի վրա: Ինչպես հաղորդում է TMZ պարբերականը՝ այս անգամ հանցագործությունը տեղի է ունեցել Թենեսի նահանգի Նեշվիլա քաղաքում:

Անհայտ հանցագործը կրակել է հանդիսատեսի վրա «Խելագար Մաքսը 4. Ցասումի ճանապարհը» ֆիլմի ցուցադրման ժամանակ: Մի քանի մարդ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Հանցագործին վնասազերծել են SWAT-ի տղաները՝ կրակելով նրա վրա: Ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում:

Պարբերականը նաև գրում է, որ բացի ատրճանակից՝ հանցագործը զինված է եղել նաև կացնով:

Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում սա արդեն երկրորդ դեպքն է: Նախորդ դեպքը կատարվել էր Լաֆայետ քաղաքում: 59-ամյա Ջոն Ռասել Հաուզերը «Առանց կոմպլեքսների աղջիկը» կոմեդիայի ցուցադրման ժամանակ կրակել էր հանդիսատեսի ուղղությամն՝ սպանելով երկու և վիրավորելով 8 մարդու:

Բայց ամենաաղմկահարույց դեպքը տեղի է ունեցել 2012թ., երբ «Սև ասպետը 2. Լեգենդի վերադարձը» ֆիլմի պրեմիերայի ժամանակ 24-ամյա Ջեյմս Հոլմսը ավտոմատ տեսակի զենքով կրակահերթ էր բաց արել հանդիսատեսի ուղղությամբ: Այդ ժամանակ զոհվել էր 12 մարդ, իսկ տասնյակ մարդիկ վիրավորվել են:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս