Բաժիններ՝

Իրանն ու ԱՄՆ-ը պատրաստվում են ստեղծել համատեղ Առևտրային պալատ

Իրանն ու ԱՄՆ-ը պատրաստվում են ստեղծել համատեղ Առևտրային պալատ, հայտնում է իրանական IRNA գործակալությունը:
Ինչպես հայտնել է Իրանի Առևտրաարդյունաբերական պալատի ղեկավար Մոհսեն Ջալալպուրը, ԱՄՆ-ն սկսել է համատեղ հաստատության նախապատրաստական միջոցառումները:

Իրանական  օրենքների համաձայն՝ Թեհրանը կարող է թույլատրել Առևտրային պալատին ԱՄՆ-ի հետ աշխատանքներ սկսել ամերիկյան կողմից նմանատիպ մարմնի ձևավորումից 2 ամիս անց:

Ջալալպուրը հայտնել է, որ ԱՄՆ իշխանությունները դեռ հարցում չեն ուղարկել տնտեսական համագործակցության հարցերի վերաբերյալ Իրան այցելելու վերաբերյալ:

Նրա խոսքով՝ նման նախաձեռնությունը կարող է քննարկման թեմա դառնալ Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի ԱՄՆ՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեա կատարած այցի ընթացքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս