![](/banners/BeFunky-design.jpg)
«Լիվերպուլը» Դենիս Չերիշևի համար «Ռեալին» կառաջարկի 21 մլն եվրո
![](https://168.am/wp-content/uploads/2015/08/denis-cherishev.jpg)
«Մերսիսայդցիները» պատրաստ են պայմանագրում ավելացնել կետ, ըստ որի՝ «Ռեալը» հետագայում կարող է հետ գնել ռուս ֆուտբոլիստին: Դենիս Չերիշևն իրեն լավ դրսևորեց նախամրցաշրջանային մրցաշարում և վաստակեց Ռաֆա Բենիտեսի բարեհաճությունը: Չնայած դրան, այն դիրքում, որտեղ հանդես է գալիս ֆուտբոլիստը, մրցակցությունն այնքան մեծ է, որ «Ռեալի» ղեկավարությունը մտածում է վերջինիս վաճառքի մասին:
Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, մոտ օրերս «Լիվերպուլը» ռուս ֆուտբոլիստի համար կառաջարկի «Ռեալին» 21 մլն եվրո և պայմանագրում կնշի «Ռեալի» կողմից Չերիշևի հետգնման հնարավորության մասին:
«Կարմիրները» Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստին դիտարկում են՝ որպես Ռահիմ Սթերլինգի փոխարինող:
Դենիս Չերիշևի ձեռքբերման համար պայքարում է նաև «Վիլյառեալը»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը