Թուրքիայի հետ սահմանը փակ չէ, այլ ժամանակավորապես դադարեցվել է երկաթուղային հաղորդակցությունը. Իրանի ԱԳՆ
Ինչպես հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ում APA-ի աղբյուրը, իրանա-թուրքական սահմանի փակման մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:
«Պաշտոնական մակարդակում նման որոշում չի կայացվել: Սահմանները բաց են»,- ասել է աղբյուրը:
Իրանի արտգործնախարարության կայքում տեղադրված տեղեկության մեջ ասվում է, որ իրանա-թուրքական սահմանային անցակետերում խնդիրներ չկան:
Իրանի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ Թուրքիան անձամբ է պահանջել ժամանակավորապես դադարեցնել երկաթուղային հաղորդակցությունը՝ կապված իր տարածքում ծագած խնդիրների հետ:
Հիշեցնենք, որ թուրքական Milliyet թերթը հայտնել էր, թե փակվել է Իրանը Թուրքիայի հետ միացնող հյուսիսարևմտյան սահմանը:
Թերթը վկայակոչել էր Իրանի ոստիկանապետ Հուսեյին Աշտարին: