Պորոշենկոն Սաակաշվիլիի ռուս օգնական Մարիա Գայդարին Ուկրաինայի քաղաքացիություն է շնորհել
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ռուս ընդդիմադիր գործիչ Մարիա Գայդարին Ուկրաինայի քաղաքացիություն է շնորհել, ասվում է երկրի նախագահի կայքում:
Գայդարի հետ միասին քաղաքացիություն է ստացել նաև Ռուսաստանի քաղաքացի, «Forbes-Ուկրաինա» ամսագրի նախկին գլխավոր Վլադիմիր Ֆեդորինը:
Պորոշենկոն մաղթել է Գայդարին ու Ֆեդորինին չկորցնել կապը Ռուսաստանի հետ: «Ձեր դիրքորոշումը, կարծիքն ու տեղեկությունը Ուկրաինայից՝ որպես այլընտրանք Կրեմլի գաղափարախոսությանը, շատ կարևոր է միլիոնավոր ռուսների համար»,- հայտարարել է ուկրաինացի ղեկավարը:
Ելույթ ունենալով արարողության ժամանակ՝ Մարիա Գայդարը հայտարարել է, որ պատրաստ է կիսել ուկրաինացի ժողովրդի ճակատագիրը՝ ընդհանուր թշնամու՝ «ավտորիտար ռեժիմի դեմ պայքարում, որը սպանում է մարդկանց ինչպես Ռուսաստանում, այնպես էլ այստեղ»:
Հիշեցնենք, որ Մարիա Գայդարը նշանակվել է Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիի օգնական: