 
                        Անգլիայի սուպերգավաթ. «Արսենալը» նվազագույն հաշվով հաղթեց «Չելսիին»
 
                                    Անգլիայի սուպերգավաթի համար խաղում գավաթակիր «Արսենալը» նվազագույն հաշվով հաղթեց Անգլիայի առաջնության չեմպիոն «Չելսիին»:
Խաղը հետաքրքիր էր հատկապես նրանով, որ առաջին անգամ զինագործների կազմում ամբողջ խաղին մասնակցել է «Չելսիի» նախկին դարպասապահ Պետր Չեխը:
«Արսենալը» վերջապես կոտրեց սառույցը և հաղթեց լոնդոնյան մյուս ակումբին: Սա Արսեն Վենգերի առաջին հաղթանակն է Ժոզե Մոուրինիոյի գլխավորած «Չելսիի» հետ խաղերում: Նախորդ հանդիպումները 6 անգամ ավարտվել են ոչ-ոքի արդյունքով, և 6 անգամ էլ «Չելսին» հաղթանակ է տարել:
Սիրարփի Աղաբաբյան
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        