![](/banners/BeFunky-design.jpg)
Գվինեթ Փելթրոուն ներկայացրել է ռեփ պայուսակների հավաքածու
![](https://168.am/wp-content/uploads/2015/08/GettyImages-461928846.article_x4.jpg)
Դերասանուհի Գվինեթ Փելթրոուն ներկայացրել է պայուսակների հավաքածու՝ նվիրված հիփ-հոփի աստղերին, հայտնում է The New Musical Express-ը:
Հավաքածուն լույս է տեսել դերասանուհու սեփական բրենդի ներքո՝ Goop:
Կլատչերի թվում, որոնցից յուրաքանչուրն արժե 1700 դոլար, կան պայուսակներ, որ կոչվում են Jay Z ու Էմինեմ, ինչպես նաև՝ հանգուցյալ ռեփերներ Notorious B.I.G.-ի ու Թուփակ Շակուրի անուններով: