Ռուսաստանը կասեցնում է «Ան-140» ինքնաթիռների արտադրությունը Ուկրաինայի պատժամիջոցների պատճառով
Սամարայի «Ավիակոր» ավիագործարանը կասեցնում է «Ան-140» ինքնաթիռների արտադրությունը Ուկրաինայի իշխանությունների դիրքորոշման պատճառով, հայտնել է ձեռնարկության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Գուսևը:
«Ծրագիրը ժամանակավորապես կասեցվել է: Ներկայում մենք «Ան-140» ենք հավաքում նրանցից, ինչ տվյալ պահին ձեռք ենք բերել ու գտնվում է պահեստում» ,- ասել է նա:
Մի քանի ինքնաթիռ, նրա խոսքով, կհավաքվի մինչև տարեվերջ:
«Ավիակորը» մասնագիտացած է «Տու-154» ու «Ան-140» ընտանիքի ինքնաթիռների արտադրության, վերանորոգման ու սպասարկման վրա: