Բաժիններ՝

ՌԴ ԱԳՆ-ն ՄԱԿ-ի ԱԽ-ի «Բոինգի» հարցով բանաձևի արգելափակումը բացատրել է դրա «քաղաքականացվածությամբ»

ՌԴ ԱԳՆ-ն իր կայքում այսօր հայտարարություն է հրապարակել մալայզիական ավիաուղիներին պատկանող «Բոինգի» բանաձևի արգելափակման վերաբերյալ ու բացատրել, թե ինչու է վետո դրել ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևի վրա:
ՌԴ արտգործնախարարությունը Ուկրաինայի Դոնեցկի մարզում աղետի ենթարկված ինքնաթիռի կործանման կապակցությամբ միջազգային դատարան ստեղծելու որոշումը հայտարարել է «քաղաքականացված», հայտնում է tvrain.ru-ն:

«Ռուսաստանի Դաշնությունը, ամեն կերպ փորձելով հարցը տանել դեպի կոնստրուկտիվ հուն, հնարավոր չհամարեց բաց թողնել ԱԽ-ի պարտադրված քաղաքականացված որոշումը ու դեմ քվեարկեց դրան: Քվեարկության ընթացքում դեմ քվեարկեցին Անգոլան, Վենեսուելան ու Չինաստանը»,- ասված է ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

Նշվում է, որ Ռուսաստանը նախապատրաստել էր բանաձևի նախագիծ, որը ՄԱԿ-ի ԱԽ-ում չի դրվել քննարկման, իսկ «դրա փոխարեն նրանք նախընտրել են հապճեպ քվեարկության դիմել միջազգային դատարանի ստեղծման սեփական տարբերակը»:

ՌԴ ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ Ռուսաստանը դատապարտում է մալայզիական ինքնաթիռի ոչնչացումը «չճշտված անձանց կողմից» ու վստահ է, որ նրանք, ովքեր իրականացրել են դա, կպատժվեն:

Հիշեցնենք, որ երեկ ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստում Ռուսաստանն արգելափակեց «Բոինգի» կործանման կապակցությամբ միջազգային դատարան ստեղծելու բանաձևը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս