Օդրի Հեփբյորնից մինչև Մարիա Անտուանետա. Քիմ Քարդաշյանը նկարահանվել է էներգետիկ ըմպելիքի գովազդում
Ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը արդեն հասցրել էր ներկայանալ Օդրի Հեփբյորնի կերպարում՝ նկարահանվելով Hype էներգետիկ ըմպելիքի գովազդում:
Սակայն սա էլ դեռ սահմանը չէ, ինչպես երևում է: Այսօր համացանցում է հայտնվել ըմպելիքի նոր գովազդը, որտեղ Քիմը հանդես է եկել նոր, անսովոր կերպարով՝ մարմավորելով Մարիա Անտուանետային, հայտնում է starslife.ru-ն:
Դիմահարդարները փորձել են նրա մուգ մաշկին հաղորդել ճենապակու սպիտակություն, այտերին՝ «հիվանդագին» կարմրություն:
Քիմը մազերը չի ներկել՝ գերադասելով կրել շիկահեր կեղծամ: